Հակառուսական պատժամիջոցներից Եվրամիության կորուստը 30 մլրդ եվրո է կազմել
Международные новости2014-2016-ը Եվրոպական միության երկրները հակառուսական պատժամիջոցների հետեւանքով 30 միլիարդ եվրոյի արտահանման կորուստ են ունեցել,գրված է Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի հաշվետվության մեջ ՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Բանն այն է, որ այս ժամանակահատվածում Եվրամիությունից Ռուսաստան արտահանումը միջինը 10,7 տոկոսով կրճատվել է՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներից:
Ի թիվս այլ գործոնների, որոնք բացասաբար են ազդել 2014-2016թթ. դեպի ՌԴ արտահանման ցուցանիշների վրա, մասնագետներն առանձնացնում են նավթի գների անկումն ու ռուբլու թուլացումը: