ԱՄՆ Ֆլորիդա, Լուիզիանա և Ալաբամա նահանգներում արտակարգ դրություն են հայտարարել «Նեյթ» փոթորկի պատճառով
Международные новостиԱՄՆ Ֆլորիդա, Լուիզիանա և Ալաբամա նահանգների իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող «Նեյթ» արևադարձային փոթորկի պատճառով, գրում է Ռոյթերզ գործակալությունը:
Արտակարգ դրության հաստատումն իշխանություններին թույլ է տալիս հասանելիություն ստանալ դաշնային ֆոնդերին, լրացուցիչ ռեսուրսներ և զինվորական ուժեր կիրառել աղետի հետևանքների վերացման համար:
Հիշեցնենք, որ «Նեյթը» ձևավորվել է Նիկարագուայի ափերի մոտ, իսկ ԱՄՆ-ի նահանգներին փոթորիկը կարող է հասնել մինչև կիրակի առավոտ: