Ереван, 24.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Домашний арест блогера Армена Алексаняна отменен Мунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение» По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйства ISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в Женеве СМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг? WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNG Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара США Шахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в Ташкенте Пять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Египет повысит стоимость въездной визы


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Общество

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը: Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցման: Պետքարտուղարի պատասխանը հրապարակվել է այս շաբաթ: Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպմանը շարունակվեցին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին: Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն ու բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:  «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը համապատասխան կողմերը կներկայացնեն մոտակա ապագայում»,-  ասված է համանախագահների հայտարարության մեջ:  

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը Հայոց ցեղասպանության օրերին նվիրվել է հայ ժողովրդին ծառայելու գործին: Իմանալով հայերի տառապանքների մասին՝ նա գնացել է Մուշ՝ միաժամանակ օգնելով նաև շրջակայքի հայությանը: Խնամել և բժշկել է  որբերին, փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր: Մանկատուն է հիմնել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում: Այս գործից 102 տարի անց Հայաստանում է միսիոներուհու թոռը: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Յուսի Բյորնի հետ:

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ և պրոդյուսերներ, ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպումներ են ունեցել ԱՄՆ օրենսդիրների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք հորդորել են ԱՄՆ օրենսդիրներին մերժել Թուրքիայի կողմից եկող ճնշումները և ընդունել H.Res.220 և S.Res.136 բանաձևերը, որոնք ենթադրում են դասեր քաղել անցյալում տեղի ունեցած պատերազմական, մարդկության դեմ հանցագործություններից, ինչպիսինն է Հայոց ցեղասպանությունը՝ կանխելու հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս փաստը պայմանավորում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի արձանագրած հաջողություններով, «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրությամբ և ամռան ընթացքում կոնգրեսականների հետ իրականացված շփումներով:  

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայաստան և աշխարհ

 Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև: Այս մասին ասվում է  հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում: «Մեր շրջանների արդյունավետկապերը ծառայում են կրթությանտնտեսությանմշակույթի ոլորտներում համագործակցությանըԱյդ պատճառով շատ կարևոր է զարգացնելերկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:  

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը: «Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլորերկրներիայդ թվում՝ Ռուսաստանի հետունենք ներմուծման և արտահանման աճՌուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելուհնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում», - նշել է վարչապետ Կարապետյանը և բոլորին արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթել:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ: 

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր: Միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որոնք, ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Երևանում մեկնարկած հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվեցին տարբեր ոլորտների առնչվող մի շարք փաստաթղթեր:

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումն ավարտին կհասցնի ընթացիկ տարվա վերջին: Այս մասին հայտնեցՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը«Այդ վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտենք այս տարվավերջինինչպես նշված էր պայմանագրումԱյսինքնայստեղ որևէ խնդիր չկա»,-  նշեց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը:Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը:

Քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը: 

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագրի շրջանակում շահագործման հանձնվեց Բավրայի նորակառույց սահմանային անցակետը՝ այսպես ամբողջացնելով ծրագիրը, որը նախատեսում էր եւս երկու ՝  Գոգավանի եւ Բագրատաշենի անցակետերի արդիականացումը: Անցակետի պաշտոնական բացմանը ներկա էր  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սահմանի կառավարմանն առնչվող պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած պատվիրակությունը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը: Աշխատանքային այցով Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էմարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: ՀՀ Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին: Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը:

Պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ՊԵԿնախագահ Վարդան Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի 9 ամսվա գործունեության արդյունքները. «2017 թվականի 9 ամիսներին ՊԵԿ-նապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներներառյալ ԱԱՀ-ի գումարներըՆախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեիեկամտային աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: 640.7 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմիններիիսկ 219.7 մլրդ դրամըմաքսային մարմինների կողմիցՀարկային մարմինների մասով աճը կազմել է 39.9 մլրդ դրամ կամ 6.7 տոկոսիսկ մաքսային մասով` 34 մլրդ կամ18.3 տոկոս»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը: «Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ին ՀՀ տրանսպորտիկապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ մեծ ջանքեր է գործադրում ՏՀՏ ոլորտի արդյունավետ զարգացման և ամրապնդման համար. «Այդ առումով ուրախությամբկարող եմ փաստելոր 2017թառաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 35 տոկոս տնտեսական աճԻնտերնետն այսօր մեր կյանքի մի մասն էդարձելև առանց դրաառանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնելՀամոզված եմորհամաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումները մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»։

Արենի գինու 9-րդ փառատոնին մասնակցում է 20.000 և ավելի զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանԶբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Նա ընդգծեց, որ սկսած 2009 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այսօր արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն աջակցում է Արենի գինու փառատոնի կազմակերպմանը՝ համոզմունք հայտնելով, որ Արենի գինու փառատոնը շատ շուտով կդառնա համաշխարհային նշանակության փառատոն. «Այսօր այստեղ կա 21 գինեգործբացի դրանիցտան պայմաններում  պատրաստող  հարյուրավոր գինեգործներ են։ Դեռ 8 տարի առաջ այսպիսի մասնակցություն չկարշատ հայնտի չէր։ Այսօր արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ հատուկ գալիս են մասնակցելու Արենի գինու փառատոնին»։

Կարագի մանրածախ վաճառքի գները Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում բարձրացել են ընդամենը 44-50 տոկոսով. նույն ժամանակահատվածում կարագի միջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը: Հայաստանում մսի շուկայում նկատվող թանկացումները պայմանավորված են պահանջարկով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով մսի շուկայում նկատվող թանկացումներին։ Նա հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե մսի գների բարձրացմանը նպաստել է երաշտը: «Երաշտըչէր կարող մսի գնի վրա ազդեցություն ունենալԵրաշտի հետևանքով մենք անասնագլխաքանակի նվազում չենք ունեցել»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց, որ շուկայում 30 տոկոսով թանկացել է նաև խոտի գինը, ինչը կարող էր նպաստել մսի գնի թանկացմանը 15 տոկոսով:

Սփյուռք

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ նոր բացահայտումներ են արվել: Լսումների ժամանակ ցուցմունք է տվել կալանավորված կասկածյալ, Fox Tv-ի թուրքական ծառայության լրատվական ծրագրերի տնօրեն Էրջան Գյունը: Նա հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում ձերբակալված լինելու ժամանակ նույն խցում է եղել ժանդարմերիայի աշխատակիցներից մեկի՝ Վեյսել Շահինի հետ: Վերջինս նրան հայտնել է, թե Յասին Հայալը, ով ցմահ ազատազրկված է մարդասպան Օգյուն Սամասթին «Հրանտ Դինքի սպանությանը դրդելու» մեղադրանքով, պարբերաբար այցելել է Տրապիզոնում Ազգային հետախուզական ծառայության գրասենյակ:

ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը հրապարակել Է տեսանյութ, որտեղ ներկայացվում Է Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի գնդակահարումը:

Միջազգային խճանկար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող Է եղել։ ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք Է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել Էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար:  Ագրամունտի անվան հետ են կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ: 

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ Է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները։ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից: Ավելի քան հազար մարդ Է տուժել Կատալոնիայի ընտրատեղամասերում իսպանական ոստիկանության հետ բախումների հետեւանքով, որտեղ հոկտեմբերի 1-ին հանրաքվե Է անցկացվել Իսպանիայից տարածաշրջանի անկախության շուրջ: Բուժօգնություն Է պահանջվել 33 ոստիկանների, որոնք ապահովում Էին հասարակական կարգը: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել Է, որ Իսպանիայի ուժայինները Կատալոնիայում առգրավել են մոտավորապես 700 հազար լրացված քվեաթերթիկներ, եւ դրանք չեն ներառվել ձայների ընդհանուր պաշվարկում: Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեն անօրինական Էր՝ իսպանիայի Սահմանադրության համաձայն: Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել Է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում Է։

Լույս հոկտեմբերի 2-ի գիշերը Լաս Վեգասում մարդկանց զանգվածային գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը: Այդ մասին հայտնել Է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն։ Նա տեղեկացրել է, որ զոհվածների թիվը հասել Է 59-ի, վիրավորվել Է 527 մարդ: Այդ մասին հայտնել Է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն։ ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հետազոտման համար, որոնք վերահսկում են օրական կենսառիթմերը: Ֆիզիկայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Էամերիկացի հետազոտողներ Քիփ Թոռնին, Ռայներ Վայսին եւ Հարրի Բերիշին: Քիմիայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան ստացել են Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը եւ Ռիչարդ Հենդերսոնը՝ «բարձր լուծաչափի կրիոԷլեկտրոնային միկրոսկոպիայի զարգացման համար՝ լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով» ձեւակերպմամբ: Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար: Խաղաղության Նոբելյան մրցանակը 

Лента новостей
Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы» Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в ТашкентеПять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Я глубоко убеждён, что только совместными усилиями мы сумеем преодолеть все трудности, стоящие перед Российской Федерацией и Республикой Армения. Аршак КарапетянЕгипет повысит стоимость въездной визыВаагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
Вся лента »
Опрос