Մակրոնը Ռուսաստան կմեկնի 2018-ի առաջին կեսին
Международные новостиԵլիսեյան պալատը հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2018 թվականի առաջին կեսին Ռուսաստանի դաշնություն այցելելու մտադրության մասին լուրերը, այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը:
Մակրոնի այցը Ռուսաստան կկայանա Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին մասնակցության շրջանակներում:
Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե հստակ որ ամսվա մասին է խոսքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակրոնի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել տեսնել ֆրանսիացի գործընկերոջը որպես Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի գլխավոր հյուր: Այն ժամանակ Մակրոնը դրական արձագանք էր տվել հրավերին: