Ուկրաինայում առաջարկում են երկրի քաղաքացիներին արգելել Ռուսաստան մեկնել
Международные новостиՈւկրաինայի խորհրդարանում քննարկման կդրվի երկրի քաղաքացիների՝ Ռուսաստանի դաշնություն այցելությունների իրավունքը ժամանակավորապես սահմանափակող օրինագիծը, այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական էջից:
Հայտնի է, որ օրինագծի հեղինակներն են «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից պատգամավորներ Անդրեյ Նեմիրովսկին և Անդրեյ Շինկովիչը, ինչպես նաև անկուսակցական պատգամավոր Անդրեյ Դենիսենկոն:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակն առաջարկել էր արգելել ուկրաինացի քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին այցելել Ռուսաստան: Կառույցն առաջարկում էր ՌԴ այցելած ուկրաինացի պաշտոնյաներին պատժել մինչև 6 տարվա ազատազրկմամբ:
Ուրբաթ Ուկրաինայի խորհրդարանն ընդունել էր նախագահ Պորոշենկոյի կողմից առաջադրված՝ Դոնբասի վերաինտեգրման մասին օրինագիծը, որում Ռուսաստանն անվանվում է ագրեսոր երկիր: