Թուրքիան շարունակելու է հանդես գալ Ղրիմի անեքսիայի դեմ. Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հանդես գալ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման՝ դեմ լինելով Ղրիմի անեքսիային: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
«Ես ևս մեկ անգամ հայտնեցի հարգելի Պորոշենկոյին, որ մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը», - ասել է Էրդողանը:
Հայտնի է, որ Էրդողանն ու Պորոշենկոն քննարկել են նաև Սևծովյա շրջանում անվտանգության հարցով գործողությունների համաձայնեցման, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:
Նշենք, որ 2014թ.-ի մարտին կայացած հանրաքվեից հետո Ղրիմը միացվել է Ռուսաստանին: