Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 3 զոհ կա
Международные новостиԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում փրկարարները պայքարում են անտառային հրդեհների դեմ: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, հրդեհները արագ կերպով շարժվում են և արդեն 178 քառակուսի կիլոմետրով տարածվել են:
Ներկա տվյալներով՝ հրդեհի հետևանքով կա երեք զոհ, վնասվել է 1500 շենք, որից հիսունն ամբողջությամբ այրվել է:
Մոտ 20 հազար մարդ տարհանվել է: Ցածր խոնավությունը և ռեսուրսների պակասը խանգարում են փրկարարներին մարել կրակը: