Երկրի վրա 2-օրյա մագնիսական փոթորիկ է սպասվում
Международные новостиՀոկտեմբերի 13-14-ը Երկրի վրա սպասվում է մագնիսական փոթորիկ, հայտնում է ria.ru-ն՝ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնին հղումով:
«Առաջիկա օրերին Երկիր կհասնի արևային քամին, ինչն էլ կդառնա հերթական մագնիսական փոթորկի պատճառ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ը»,-ասել է մասնագետներից մեկը:
Նա հավելել է, որ մագնիսական փոթորկի ազդեցությունը կզգացվի նաև հոկտեմբերի 11-ին, 12-ին ու 15-ին:
«Մագնիսական փոթորիկը կարող է ազդել կապի միջոցների աշխատանքի վրա, կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ, վթարներ, զգայուն մարդիկ անհարմարավետություն կզգան»,-հավելել է մասնագետը: