Թուրքիայի պաշտպանության նախարարը պատմել Է Սիրիայում երկրի զինուժերի գտնվելու պլանների մասին
Международные новостиԹուրք զինվորականները Սիրիայում կգտնվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղից սպառնալիք Է բխում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 10-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը, հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին:
«Մենք պետք Է այնտեղ գտնվենք այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայից սպառնալիք Է բխում Թուրքիայի համար: Այնտեղ Է գտնվում Սիրիական ազատ բանակը, որը գործում Է մեզ հետ միասին: Այսինքն՝ սիրիացիները: Նրանք իրենք են պաշտպանում իրենց հողը, իսկ մենք նրանց աջակցություն ենք ցուցաբերում»,-ասել Է Ջանիկլին: Նախօրյակին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել Է Իդլիբում գործողություն սկսելու մասին: Հանրապետության զինվորականները Սիրիայի տարածք են մտել հոկտեմբերի 8-ին եւ հետախուզական աշխատանքներ կատարել հենակետեր տեղակայելու համար: Դրանք գործի կդրվեն հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: