Տղամարդկանց «վատ» գծերը, որոնք հնարավոր չէ փոխել
LifestyleՀոգեբանները պնդում են, որ տղամարդիկ ամուսնանալիս հույս են ունենում, որ իրենց սիրելի գեղեցկուհին չի փոխվի, կանայք՝ հակառակը, որ ի վերջո կփոխվեն սիրելիի բնավորության «վատ» գծերը: Սակայն մասնագետները կանանց խորհուրդ չեն տալիս փոխել իրենց սիրելի տղամարդուն: Նրանք առանձնացրել են մի քանի հատկանիշներ, որոնք շատերին հատուկ հատկանիշներ են և որոնց դեմ պայքարելը գրեթե անիմաստ է…
1. Տղամարդն օրը մոտ 10 կանանց կարող է նայել: Ի դեպ, եթե Ձեր տղամարդը սիրում է նայել ամսագրի գեղեցկուհիներին, պետք չէ անհանգստանալ:
2.Եթե տղամարդուն հնարավորություն չեք տալիս իր սիրած սպորտային հաղորդումները տանը դիտելու, ապա նա դա կանի տնից դուրս` այլ տեղում: Ի դեպ, այդպես է նաեւ սեքսի դեպքում:
3.Տղամարդու համար հաճելի չէ կենտրոնանալ մանրամասմների վրա, նրանք կնոջը ավելի շուտ կստեն, քան մանրամասն կպատմեն` ինչ է եղել:
4.Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սիրելին միշտ չքնաղ տեսք ունենա, բայց դրա համար պատրաստ չեն սպասել:
5. Տղամարդուն երբեք չի հուզում` ինչ գույնի եւ ոճի է Ձեր հագուստը, ինչ հյուսվածքից, եւ թե ինչ խնայողությունն եք արել այն գնելիս. նրանց միշտ հետաքրքրում է վերջնական արդյունքը:
6.Եթե կանանց համար առաջին տեղում զգացմունքներն են, ապա տղամարդկանց համար սեքսն է:
7. Նրանք երբեք չեն նկատի, որ Ձեր քաշը ավելացել է, քանի դեռ ինքներդ դա չեք ասել:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: