Որոնք են կանանց ամուսնանալու հիմնական պատճառները
LifestyleORER.news-ը ներկայացնում է կանանց ամուսնանալու հիմնական պատճառները:
Երբ հոգատարության ու ջերմության պակաս է զգում
Դա յուրաքանչյուր մարդու բնական պահանջ է, սակայն եթե այս ցանկությունը փոխադարձ սեր ու հարգանք տալու միտում չի ենթադրում, ապա այդ ամուսնությունը երջանիկ ավարտ չի ունենա:
Նա փախչում է միայնությունից
Ձգտելով այլևս միայնակ չլինել ու ընդմիշտ կողակից ունենալ` կինը կարող է նման ամուսնության մեջ վատ հարաբերությունների գերին դառնալ և ընդմիշտ դժբախտ լինել:
Ինքնահաստատման լավագույն միջոց
Երբ կինը պարզապես ցանկանում է իր ամուսնությամբ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել. Օրինակ ծնողներին և մտերիմներին, որ ինքն արդեն ինքնուրույն է, նախկին ընկերոջը, որ արժանի է սիրո:
Բոլորին նմանվելու ցանկություն
Կինը հաճախակի կարող է ենթարկվել հասարակության կարծրատիպերի, ծնողների, ընկերների եւ մտերիմների ազդեցությանը: Երբեմն նա ստիպված է համաձայնել
ցանկացած առաջարկության, միայն թե իրեն շրջապատող մարդիկ հանգիստ թողեն:
Տանը տեր դառնալու ցանկություն
Նման ամուսնությունները հիմնականում ամուր են լինում, եթե կնոջ համար հոգևոր մտերմությունը այդքան էլ մեծ արժեք չունի: