Թերեզա Մեյը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի հավատարմությունը Իրանի միջուկային համաձայնագրին
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր հավատարմությունը Իրանի միջուկային համաձայնագրին, հաղորդում է Reuters-ը:
«Վարչապետը հաստատել է Մեծ Բրիտանիայի ամուր հավատարմությունը այս պայմանագրին՝ ասելով, որ դա կարեւոր է տարածաշրջանային անվտանգության համար: Նա ընդգծել է՝ կարեւոր է, որ գործարքը մանրակրկիտ վերահսկվի եւ պատշաճ կերպով իրականացվի», - ասվում է Թերեզա Մեյի գրասենյակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սպիտակ Տունը հայտարարել էր, որ այս շաբաթ Թրամփը կհայտարարի «Իրանի ընդհանուր ռազմավարության» մասին, այդ թվում՝ պետք է արդյոք վիճարկել միջուկային գործարքը: