Մասնագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս հաճախակի կանաչեղեն օգտագործել
LifestyleORER.news-ի փոխանցմամբ՝ բժիշկները պարզել են, որ կանաչեղենի ու բանջարեղենի տերևների կանոնավոր օգտագործումը հանգեցնում է քաշի նվազեցման։
Մասնագետները կարծում են, որ կանաչեղենն ազդում է ախորժակի կարգավորման մեխանիզմի վրա:
Սովորաբար կանաչեղենն օգտագործում են որպես հավելյալ բաղադրիչ, ուտեստի համեմունք և ուտում են քիչ քանակությամբ։ Սակայն փորձագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ինտենսիվ օգտագործել կանաչեղեն։
Նրանք համապատասպխան փորձարկում են անցկացրել կամավորների շրջանում և նկատել են, որ ինտենսիվ ձևով կանաչեղեն օգտագործողները 8.5 անգամ ավելի շատ քաշ են գցել, քան կանաչեղենի աղցան չօգտագործածները: