Կտրուկ նիհարելը կարող է առաջացնել մաշկային խնդիրներ
LifestyleԵրբ ազատվում եք ավելորդ կիլոգրամներից, ունենում եք մաշկի թուլացման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշկը կարող է լայնանալ և նեղանալ իր էլաստիկության շնորհիվ: Սակայն երբ մենք միանգամից շատ կիլոգրամներ ենք կորցնում, մաշկը չի հասցնում նույն արագությամբ ձգվել:
Որպեսզի խուսափեք այս խնդրից, իսկ առկայության դեպքում ճիշտ լուծեք այն, հետևեք մասնագետների մի քանի խորհուրդներին:
Առաջին հերթին կիլոգրամներին պետք է հրաժեշտ տալ աստիճանաբար: Ինչքան էլ որ ցանկանում եք արագ նիհարել, հիշեք ,որ կորցնելով ամսական 3-5 կգ, Դուք մեծացնում եք հավանականությունը, որ նիհարելուց հետո մաշկը կկախվի:
Մի հետևեք այն դիետաներին, որոնք հիմնված են քաղցած մնալու վրա: Քաղցածության ժամանակ առաջին հերթին կորցնում եք մաշկի խոնավությունը: Ամեն օր պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել: Օրգանիզմում բավարար չափով հեղուկը նպաստում է մաշկի էլաստիկությանը:
Եթե նիհարելուց հետո մաշկը չի վերադարձել իր նախկին տեսքին, պետք է ամեն օր այն կոպիտ սպունգով տրորել լոգանք ընդունելիս: Նմանատիպ մերսումը լավացնում է արյան շրջանառությունն ու նպաստում մաշկի ձգվելուն:
Մաշկի ձգման համար հիանալի է նաև լոգանք ընդունել կոնտրաստային ցնցուղով: Այս գործընթացը լավ ձգում է մաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.