«Առողջ» հարաբերությունների գաղտնիքը
LifestyleՀայտնի է, որ սիրային հարաբերությունները շատ գեղեցիկ և զգայական երևույթ են: Մարդիկ կարող են հարաբերություններ սկսել, որոնք չեն երջանկացնում միմյանց և չունեն ապագա:
ORER.news-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի նշաններ, որոնց առկայության դեպքում կարող եք համոզված լինել, որ Ձեր հարաբերություններն առողջ են:
1. Դուք կարողանում եք անախորժություններն անցյալում թողնել։
2. Դուք հարաբերություններում լարվածության զգացողություն չունեք։
3. Դուք կարող եք նրա հետ լինել այնպիսին, ինչպիսին կաք, չեք ձևացնում ոչինչ։
4. Դուք կարող եք հանգիստ ասել այն, ինչ ցանկանում եք։
5. Դուք միասին եք որոշումներ կայացնում։
6. Դուք երկուսդ էլ պատրաստ եք փոխզիջումների գնալ։
7. Դուք վիճում եք, բայց և շատ արագ հաշտվում եք։
8. Դուք իրար լիովին վստահում եք:
9. Դուք ձեզ ապահով եք զգում հարաբերություններում։
10. Դուք չեք զլանում ասել «Ես սիրում եմ քեզ», «Ներիր ինձ», «Շնորհակալ եմ»...
11. Դուք ձեր անձնական հարցերը հանրային չեք դարձնում։
12. Դուք չեք խաբում, չեք դավաճանում, չեք չարաշահում...