Ինչպե՞ս է իրեն զգում հնգյակից ողջ մնացած միակ աղջիկը
LifestyleArmtimes.com-ը գրում է.
«Հայկական ժամանակի» (armtimes.com-ի) խմբագրությունն ընթերցողներից հեռախոսազանգեր է ստանում, որոնք հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում ամիսներ առաջ Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը:
Աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:
Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասաց, որ դա ընդամենն ապահովության համար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։