Հետազոտություն. Ինչ բացասական կողմեր կարող է ունենալ վաղ ամուսնությունը
LifestyleԺամանակակից կանայք հիմնականում այդքան էլ չեն շտապում ամուսնության հարցում, քանի որ առաջնահերթ են համարում կարիերան ու ինքնադրսևորումը: Բրիտանացի գիտնականները, սակայն, համոզված են, որ ամենաամուրը հենց վաղ ամուսնություններն են, իսկ այս հանգամանքը հիմնվորում են նրանով, որ ավելի վաղ տարիքում ծագած զգացնունքներն ավելի անկեղծ են և ստեղծվում են ավելի ամուր հիմքերի վրա:
Մասնագետները հարցում են անցկացրել վաղ ամուսնական կյանք ունեցող կանանց շրջանում և փորձել են համակարգել դրա դրական ու բացասական կողմերը: Ստորև ներկայացնում ենք այն բացասական կողմերը, որ կարող է ունենալ վաղ ամուսնությունը:
Երբ դուք դեռ չեք հասցրել վայեյել կյանքի բոլոր հմայքները և ծանոթ չեք կյանքի բոլոր հաճույքներին: Այսպիսով ձեր քայլը կարող է համարվել ոչ կշռադատված:
Անհաջող ամուսնության ժամանակ եթե որոշեք բաժանվել, ապա գրեթե անհավանական է, որ դուք ընկերներ մնաք:Փորձը ցույց է տվել, որ, զույգերը, ովքեր վաղ են ամուսնացել, բաժանվելուց հետո չեն պահպանում իրենց ընկերական հարաբերությունները:
Գալու են պահեր, երբ դուք զղջալու եք, որ գնացել եք այդպիսի պատասխանատու քայլի: Վաղ ամուսնությունները հիմնականում բնորոշվում են երիտասարդական սխալներով, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է վաղ հասակում ձեռնպահ մնալ նման քայլից:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: