Սերժ Թանկյանը ուրախ տրամադրությամբ ժամանեց Երևան, սակայն չբացահայտեց այցի նպատակը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան։ Լրագրողներից մեկի հարցին` ինչ նպատակով է Հայաստանում երգիչը հումորային պատասխան տվեց. «Կիմ Ջոնգ Ունի(Հյուսիսային Կորեայի նախագահի) և Դոնալդ Թրամփի միջև բանակցություններ պետք է վարեմ միջուկային զենքի վերաբերյալ։ Նրանք ինձ վրա են դրել միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններ տանելու ողջ պատասխանատվությունը»:





