ՄԱԿ. Մյանմայի անվտանգության ուժերը սիստեմատիկորեն «դուրս են մղում» ռոհինջաներին երկրից
Международные новостиՄյանմայի անվտանգության ուժերի գործողությունները ռոհինջայի՝ Ռակհայն նահանգի հյուսիսային շրջաններում ապրող բնակիչների նկատմամբ լավ կազմակերպված ու համակարգված են եւ կրում են սիստեմատիկ բնույթ: Դրանք ուղղված են Մյանմայից մուսուլման-ռոհինջաներին դուրս վռնդելուն եւ նրանց՝ վերադառնալու հնարավորությունից զրկելուն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գործով վարչության զեկույցում, որը հիմնված է Բանգլադեշ հասած փախստականների հետ զրույցների վրա:
Զեկույցում հարցումների արդյունքում ասվում է, որ Ռակհայնի զտումները նպատակ ունեն բնակչության շրջանում խորը վախ սերմանել եւ հասցնել ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքներ: Ականատեսների վկայությամբ՝ մարդկանց բռնաբարում են եւ գնդակահարում: Կամավորական բուդդիստական ուժայինների հետ դիտավորյալ այրում են ռոհինջաների տները, նրանց արտերը, վերացնում են անասունը, պարենամթերքն ու անգամ ծառերը: Այդպիսով՝ նրանք փաստացի զրկում են վռնդվող մարդկանց հետագայում իրենց գյուղեր վերադառնալու հնարավորություններից:
Ավելի վաղ՝ Մարդու իրավուքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հոսեյնին Մյանմայի հյուսիսում կատարվողը անվանել էր «էթնիկ զտումների դասական օրինակ». Նա կոչ էր արել Մյանմայի իշխանությանը անմիջապես դադարեցնել Ռակհայնի նահանգի հյուսիսում գործողությունը: