Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը
СпортWhoscored.com ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականը եւ վիճակագրությունը Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղում:
Մխիթարյանը կատարել է մեկ հարված, որից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից: 25-ամյա ֆուտբոլիստը կատարել է 35 փոխանցում՝ 71.4 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը չորս անգամ շրջանցել է մրցակիցներին, երկու անգամ խլել գնդակը, մեկ անգամ խափանել մրցակցի գրոհը: Մխիթարյանը չի խախտել կանոնները, իսկ նրա հետ պայքարում «Բավարիայի» ֆուտբոլիստները կանոնները խախտել են երեք անգամ: Կիսապաշտպանը ստացել է 7.31 գնահատականը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 1:2 հաշվով, իսկ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին: