Նիհարելու համար պետք է լուռ ուտել
LifestyleԳիտնականները բազմաթիվ փորձերի արդյունքում պարզել են, թե ինչպես մեր մտքերի օգնությամբ կարելի է նվազեցնել կերածի քանակը և հակառակը, ինչ գործոններ են ստիպում մեզ շատ ուտել:
Հետազոտության արդյունքում մասնագետները պարզել են, որ ուտելիքի հանդեպ ավելի ուշադիր վերաբերմունքը թույլ է տալիս ուտել ավելի քիչ, քան սովորաբար:
Դրա մեխանիզմը հետևյալն է՝ հիշեք, թե ինչ եք կերել նախորդ անգամ, և կերակրացանկը և առտաքին տեսքը, այս ամենը հետագայում կնվազեցնի սննդի չափաբաժինը:
Ուտել պետք է հանգիստ, առանց խոսելու և այլ բաների վրա շեղվելու: Գիտնականներն ապացուցել են, որ շեղվելով մենք ավելի շատ ենք ուտում, իսկ ավելի վատը այն է, որ դա կազդի հաջորդ սնվելու գործընթացի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.