Ինչպիսի շրթներկ են նախընտրում տղամադիկ և ինչպես ճիշտ ընտրություն կատարել
LifestyleՎերջերս Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր համալսարանում անց են կացվել ուսումնասիրություններ, որոնք պարզել են, որ կնոջը տեսնելիս տղամարդիկ հանդիպման առաջին 5 վայրկյանի ընթացքում իրենց ուշադրությունը անմիջապես կենտրոնացնում են կնոջ շրթունքների վրա:
Արդյունքները պարզել են, որ միայն հաստ շրթունքները չէ, որ դուր են գալիս կամ գրավում են տղամարդկանց ուշադրությունը: Բարակ շրթունքները նույնպես կարող են արժանանալ մեծ ուշադրության, սակայն դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ կինն այդ պահին քսած է լինում կարմիր շրթներկ:
Այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի կինը կարմիր գույնի շրթներկ ընտրելիս իր դեմքին համապատասխան երանգն ընտրի: Օրինակ՝ եթե ձեր մաշկը վարդագույն երանգներ ունի, ապա կարմիր շրթներկ ընտրելիս պետք է կենտրոնանալ մարջանային երանգի վրա:
Իսկ եթե ձեր մաշկը դեղնավուն երանգներ ունի, ապա ցանկալի է, որպեսզի կապտավուն երանգ պարունակող կարմիր շրթներկ ընտրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: