ԱՄՆ-ն խիստ մտահոգված է տարածաշրջանում Իրանի ակտիվությամբ
Международные новостиԱՄՆ-ն խիստ մտահոգված է տարածաշրջանում Իրանի ակտիվությամբ, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Ուոթելը, ինչպես փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ-ն, ըստ գեներալի, շարունակում է ուշադրություն դարձնել ամերիկյան զորքերի պաշտպանությանը՝ չնայած Իրանի կողմից պարբերաբար հնչեցվող սպառնալիքներին:
«Իրանը տարածաշրջանի գլխավոր ապակայունացնող երկիրն է, ուստի մենք անհանգստացած ենք դրա գործողություններից», - ասել է Ուոթելը, ում կարծիքով երկրի ղեկավարությունը Իրանի հարցով որոշում կընդունի և կանի հնարավորը՝ տարածաշրջանում ԱՄՆ շահերի պաշտպանության համար: