Apple-ը ձեռնամուխ Է եղել ճկուն Էկրանով iPhone-ի մշակմանը
Международные новостиApple կորպորացիան ձեռնամուխ Է եղել ճկուն Էկրանով iPhone-ի մշակմանը: Այդ մասին գրել Է Investor-ը: Հրատարակությունը նշում Է, որ LG Display-ը ծալվող OLED-Էկրանի մշակման խումբ Է ստեղծել iPhone-ի նոր մոդելի համար: Բացի այդ, LG Innotek-ն սկսել Է նախագծել տպված պլատա, որը պլանավորվում Է դարձնել միաժամանակ ճկուն ու կայուն:
Նշվում Է, որ Samsung-ը, ամենայն հավանականությամբ, ծալվող սմարթֆոն կթողարկի արդեն հաջորդ տարի այն դեպքում, երբ Apple-ը կկարողանա ճկվող Էկրանների արտադրությունը գործարկել միայն 2020 թվականին: Ներկայում Samsung-ը OLED-Էկրանների բացառիկ մատակարարն Է նոր iPhone X-երի համար: Իր մրցակցից կախվածությունը նվազեցնելու եւ արտահոսքերից խուսափելու համար Apple-ն սկսել Է ընդլայնել գործընկերությունը LG Display-ի հետ, որն արդեն ձեռնամուխ Է եղել OLED-Էկրանների արտադրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: