Ինչով կարող է օգտակար լինել զուգընկերոջ հետ համատեղ քունը
LifestyleԳիտնականները հետազոտություն են կատարել և պարզել միայնակ քնելու բացասական հետևանքները: Պարզվում է, որ այն մարդկանց մոտ վատ տրամադրության ու դեպրեսիաների պատճառ է դառնում: Այս իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում զուգընկերոջ հետ միասին քնել:
Իսկ որն է այդ համատեղ քնի օգտակար հատկությունները:
Գիտնականները պարզել են, որ որևէ մեկի հետ ապրող և գիշերները միայնակ չքնող մարդիկ ավելի առողջ են ևերկարակյաց, քան միայնակ ապրողները: Զուգընկերոջ հետ մեկ անկողնում քնելն իջեցնում է արյան մեջ կորտիզոլ՝ սթրես առացնող հորմոնի մակարդակը: Կորտիզոլի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ճարպակալման և կործանարար է սրտի աշխատանքի և նյարդային համակարգի համար:
Եթե ձեզ սպասվում է ծանր և սթրեսային աշխատանքային օր, ապա լավագույն տարբերակը որևէ մեկին գրկած քնել է: Հպումները սովորաբար հանգստացնում են և մարդը կարողանում է քնել ու վերականգնել ուժերը:
Քնի ժամանակ բարձրանում է արյան մեջ օքսիտոցին՝ «սիրահարվածության հորմոն»-ի մակարդակը: Օքսիտոցինն ազատում է անհանգստությունից և կարգավորում է «քնի-ակտիվության» փուլերը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.