Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն Էլ կցանկանան նույնը անել. Յունկեր
Международные новостиԵթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն Էլ կարող են ցանկանալ հետեւել այդ տարածաշրջանի օրինակին: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում:
Յունկերի ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները: «Եթե Կատալոնիան անկախ դառնա, ուրիշներն Էլ կցանկանան նույնը անել: Դա ինձ դուր չի գալիս»,-ասել Է Յունկերը: ԵՀ-ի ղեկավարն ընդգծել Է, թե չի ցանկանում Կատալոնիայի անջատումն Իսպանիայից:
«Ես շատ անհանգստացած եմ, որովհետեւ հանրակցությունում կյանքը շատ բարդ Է թվում: Յուրաքանչյուրը փորձում Է ինքնորոշվել, չհասկանալով, որ կարելի Է միասին գոյակցել»,-նշել Է նա: Յունկերը նաեւ հայտարարել Է, որ Բրյուսելը չի կարող միջնորդ դառնալ Մադրիդի եւ Կատալոնիայի միջեւ, որովհետեւ դա պետք Է խնդրեն երկու կողմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: