Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումները կարևոր նշանակություն ունեն քրեական արդարադատության ոլորտում

Общество

 Երևանում հոկտեմբերի 13-ին ներկայացված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2016 թվականին կայացված որոշումների ժողովածուի 8-րդ հատորն արտահայտում է դատարանի որդեգրած քաղաքականության բնութագրական գծերը:

Շնորհանդեսին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննչական մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ: Միջոցառումը կազմակերպել էին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի» պատասխանատուները: 

«ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուների շնորհանդեսները արդեն ավանդույթ են դարձել, սակայն այսօրվա միջոցառումը առանձնահատուկ է նրանով, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից 2016 թվականին կայացված 56 որոշումներից 29-ը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրական պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության թեկնածու Դավիթ Զաքարի Ավետիսյանի նախագահությամբ»,-բացման խոսքում ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Դատաիրավական բարեփոխումների ներկա փուլում, երբ մշակվում է ՀՀ դատական օրենսգիրքը և դատական համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սահմանադրական և դատավարական օրենքներն ու օրենսգրքերը, դատական իշխանությունը կարևորում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը: 

«Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ կարևորվում է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը: Մենք համակարծիք ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության կողմից որդեգրված այն մոտեցման հետ, որ խնդիրների մեծ մասը ծագում է ոչ թե իրավական նորմի ձևակերպման մեջ առկա թերությունների, այլ այդ նորմերը մեր պետական տարբեր դատարանների կողմից տարբեր մեկնաբանություն կիրառելու կարգով: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պարտադիր են ոչ միայն այն հիմքով, որ դրանք ՀՀ բարձրագույն դատական ատյանի որոշումներ են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն, այլ նաև այն հիմքով, որ հասկանալի են, տրամաբանական, հիմնավորված և ամենակարևորը` համոզիչ»,- ասաց Մկրտումյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը կշարունակի այս կարևոր ավանդույթը, ուժ, եռանդ, ժամանակ և գիտելիք չի խնայի ոչ միայն նախադեպային որոշումների ձևավորման գործում, այլև դրանց հրատարակման և մեկնաբանության ոլորտում իր ստեղծագործական աշխատանքը շարունակելու ուղղությամբ:

Եվրոպական խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ Հայաստանի օրենսդրությունը և պրակտիկան Եվրախորհրդի չափորոշիչներին համապատասխանեցնելու գործում Եվրպայի խորհուրդը տարբեր գերտեսչությունների, տեղական և միջազգգային փորձագետների ցանցի միջոցով աջակցություն է տրամադրում ՀՀ իշխանություններին:

Վուտովայի խոսքով՝ քրեական դատավարության ոլորտի բարեփոխումներին աջակցելու և մարդու իրավունքների ստանդարտների կիրառումը Հայաստանում ամրապնդելու նպատակով` առաջիկայում կկատարվեն օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցնեն եվրաստանդարտներին` հատկապես խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ոլորտում:

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, կարևորելով ժողովածուի նշանակությունը իրավաբանական ոլորտում, նշեց, որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները կենսական նշանակություն ունեն նաև բուհերում սովորողների համար, քանի որ դրանց կիրառությունը լայն հնարավորություն է ստեղծում ուսուցանել ինչպես իրավագետներին, այնպես էլ ապագա դատավորներին:

Ելույթ ունեցավ և ժողովածուի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը: 

«Ձեր դատին է հանձնվում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների 8-րդ հատորյակը, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից ձևավորած` ամենամյա ժողովածուների հրատարակման ավանդույթի շարունակությունն է », -ասաց նա:

Ավետիսյանի խոսքերով՝ ժողովածուի բովանդակությունը միտված է քրեական պալատի որոշումները հասու դարձնելու ինչպես իրավաբանական հանրությանը, այնպես էլ հասարակության լայն շրջանակներին, ինչը կարելի է համարել այդ որոշումների կիրառության ապահովման առաջին քայլը: Այլևս իրողություն է, որ քրեական պալատի կայացրած 550-ից ավելի նախադեպային որոշումները կարևոր նշանակություն ունեն քրեական արդարադատության ոլորտում իրավունքի գերակայությունն ապահովելու, վստահելի, կանխատեսելի և թափանցիկ արդարադատություն ձևավորելու, այդ համատեքստում մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու գործում: Այս պայմաններում կայացված նախադեպային որոշումների կիրառության ապահովումը օրակարգային խնդիր է:

Ըստ բանախոսի, ժողովածուում ընդգրկված 2016 թվականին կայացված 56 որոշումները, որոնք վերաբերում են ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքին, արտահայտում են ՀՀ վճռաբեկ դատարանի որդեգրած քաղաքականության բնութագրական գծերը: Դրանցից առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական արժեքների և իրավաբանական հայեցակարգերի հետևողական ներպետականացման իմպլեմենտացիան է, 2-ը` վճռաբեկ դատարանի նախկինում ձևավորած իրավական դիրքորոշումների զարգացումը, 3-ը` մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռության որոնումն ու հաստատումը:

Սերժիկ Ավետիսյանի խոսքերով, որոշումների շարքում զգալի տեղ են զբաղեցնում դատական սխալների շտկմանն ուղղված դատական ակտերը, ինչը նախորդ տարիներին նախանշված ռազմավարության շարունակությունն է: Վերջինս առավել արդիական դարձավ նաև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրվեց մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու ՀՀ վճռաբեկ դատարանի պարտականությունը:

Նյութական իրավունքի նորմերի մեկնաբանության շրջանակում Ավետիսյանը հատկանշական համարեց Գևորգ Թոսունյանի և մյուսների վերաբերյալ գործով կայացված որոշումը, որի շրջանակներում հստակեցվել են ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ կատարված սպանության և անզգուշությամբ տուժողի մահ առաջացրած` դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմերի տարանջատման հատկանիշները:

«Վ.Մկրտչյանի և մյուսների վերաբերյալ գործով կայացված որոշմամբ քննարկվել է շարունակվող գողությունը կրկին անգամ կատարած գողությունից, այլ խոսքով` հանցանքների համակցությունից սահմանազատելու հիմնահարցը», -նշեց բանախոսը: Նյութական իրավունքի նորմերի մեկնաբանության շրջանակում, Ս. Ավետիսյանը սկզբունքային նշանակության համարեց փաստաբան Արշավիր Խալափյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որում իրավական դիրքորոշումներ են ձևավորվել փաստաբանի կողմից կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված) և այդ հանցանքն այլ հանցակազմերից սահմանազատելու վերաբերյալ: «Հատուկ ուշադրության է արժանի Ցոլակ Հովհաննիսյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որտեղ իրավական դիրքորոշումներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հանցակազմի մեկնաբանության վերաբերյալ»,- նշեց բանախոսը:

Ավետիսյանի խոսքով՝ Միքայել Դիլանչյանի վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում պալատը իրավական դիրքորոշումներ է արտահայտել խարդախության և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմերի տարանջատման վերաբերյալ: Տվյալ որոշումների կայացումը պայմանավորված է եղել նշված հանցակազմերին ոչ ճիշտ, իսկ երբեմն նաև տարածական մեկնաբանություն տալու պրակտիկայի առկայությամբ:

Ավետիսյանը նշեց, որ ՀՀ վճռաբեկ դատրանի մշտական ուշադրության կենտրոնում են նաև պատժողական քաղաքականությանը վերաբերող հարցերը: Այսպես, Ռոստամ Բրոյանի և մյուսների գործով որոշմամբ վերլուծվել են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված արարք կատարած, մասնավորապես` ամուսնության նպատակով մարդ առևանգելու համար անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերը: Հատուկ ուշադրության է արժանի Արմեն Ղազարյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որում համակարգային վերլուծության են ենթարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցերը և պարզաբանումներ տրվել տվյալ քրեաիրավական նորմի ճիշտ կիրառման վերաբերյալ: 

«Քրեական պալատը նախադեպային դիրքորոշումներ է արտահայտել նաև այնպիսի իրավական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու` որպես իրավունքից զրկելու լրացուցիչ պատժի առանձնահատկությունները և կիրառման պայմանները, տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը և այլն: Դատավարական նորմերի մեկնաբանման տեսանկյունից հատկանշական է Մինաս Մկրտչյանի և Միքայել Մելքոնյանի վերաբերյալ որոշումը, որտեղ քրեական պալատն անդրադարձել է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքերի, ինչպես նաև այդ կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման հնարավորության վերաբերյալ հարցերին:

Չնայած այն հանգամանքին, որ գործող օրենսդրությունը տվյալ հարցերի վերաբերյալ որևէ կարգավորում չի նախատեսել, այնուամենայնիվ պալատը պարզաբանել է, որ քրեական դատավարության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ վարույթն իրականացնող մարմինը կարող է ունենալ բավարար հիմքեր տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու համար: Ուստի, երբ ի հայտ են գալիս տուժողի կարգավիճակը դադարեցնելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից այդպիսի որոշում կայացնելը հիմնավորված և պատճառաբանված լինելու պայմաններում կարող է իրավաչափ դիտարկվել: Միևնույն ժամանակ, պալատը հիմնավորել է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով», - նշեց Սերժիկ Ավետիսյանը:

Դատավարական իրավունքների որոշումների շարքում Ավետիսյանը հատկանշական համարեց Արթուր Անդրեասյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որտեղ իրավական դիրքորոշումներ են ձևավորվել գույքի բռնագրավման և բռնագանձման, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու հիմքերի և գույքը կալանքից ազատելու քրեադատավարական առանձնահատկություններին:

Ըստ բանախոսի, Նարեկ Հարությունյանի գործով կայացված որոշման շրջանակներում պարզաբանումներ են տրվել դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի, ինչպես նաև այդ որոշումների վերանայման սահմանների վերաբերյալ:

«2016 թվականին կայացված նախադեպային որոշումներում զգալի տեղ է հատկացվել նաև գործի արդարացի քննությանը, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, արդարացման դատական ակտերի կայացման առանձնահատկություններին, վերաքննության սահմանների և վերաքննիչ դատարանի լիազորությունների հարցերին: Միաժամանակ, մի շարք որոշումներում հստակեցվել են խափանման միջոցների, մասնավորապես, գրավի կիրառման ժամկետների, կալանավորման և գրավի վերաբերյալ մեկ միասնական դատական ակտի բողոքարկման ժամկետների հարցը և այլն»,- նշեց Սերժիկ Ավետիսյանը:

Նրա խոսքերով, ժողովածուն ներառում է լազերային սկավառակ, որի վրա նույնությամբ ձայնագրված են գրքում ներառված դատական ակտերը, ինչը ևս հնարավորություն է տալիս հեշտացնել ժողովածուից օգտվողների աշխատանքը:

Ելույթի ավարտին բանախոսը շնորհակալական խոսքեր ուղղեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ովքեր օժանդակել են շնորհանդեսի կազմակեպմանը` միաժամանակ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Սերժիկ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ դատավորների միությանը և Հայ-ռուսական համալսարանին, որոնց աջակցության շնորհիվ իրականացվել է ժողովածուի տպագրությունը:

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank