Մրգեր, որոնք խանգարում են նիհարելուն
LifestyleՍովորաբար մարդիկ մտածում են, որ մրգերը ցածր կալորեականություն ունեցող և առողջ սնունդ են: Կազմվածքին հետևելիս մենք նույնիսկ օգտագործում ենք մրգերը ճաշի փոխարեն: Սակայն այս պնդումը վերաբերվում է ոչ բոլոր մրգերին և հատապտուղներին:
Դրանցից շատերի մեջ շատ բարձր է շաքարի պարունակությունը, գրեթե նույնն է ինչ շոկոլադում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալ 5 մրգերից հրաժարվել, եթե ցանկանում եք նիհարել:
Բանան․ «ամենաէներգետիկ» միրգը: Այն ուշ է մարսվում և բացի դրանից պարունակում է ճարպերը քայքայող բջջիջները արգելափակող նյութեր: Մասնագետներն առաջարկում են բանանը փոխարինել թուրինջով:
Խաղողը երևի թե ամենավատ միրգն է կազմվածքի և, ընդհանրապես օրգանիզմի համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար, դրա կաշին դժվարամարս է, կորիզները խցանում են աղիները, իսկ թթվայնությունը քայքայում ատամների էմալը:
Մասնագետները խաղողի փոխարեն խնձոր են առաջարկում:
Տանձն ունի մեկ վատ հատկություն՝ այն կարող է խաթարել աղիների աշխատանքն ուժեղ ամրացնող ազդեցության պատճառով;
Ծիրանը բավականին ծանրամարս է: Դրանց չափից շատ օգտագործումը բերում է ստամոքսի խանգարման: Սակայն ամենամեծ վտանգը պարունակում է կորիզի միջուկը: Եթե դուք այն սիրում եք, պետք է իմանաք, որ դրանք պարունակում են ամիգդալին: Այս նյութը ստամոքս ընկնելուն պես արտադրում է ցիանիդային ջրածին՝ ուժեղ թույն, որը մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում դառնում է սրտխառնոցի, գլխապտույտի և ուշագնացության պատճառ: Մասնագետներն առաջարկում են այն փոխարինել ելակով:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: