Առանց սեքսի տղամարդը որքա՞ն կարող է դիմանալ
LifestyleՍեքսոլոգները եկել են այն եզրակացության, որ միջին վիճակագրական տղամարդը առանց սեքսի կարող է դիմանալ առավելագույնը երեք շաբաթ, մինչդեռ կանայք` մինչև երկու ամիս: Առանց սեռական կյանքի երկար դիմանալու հետևանքով և տղամարդիկ և կանայք դառնում են ավելի ագրեսիվ և անտրամադիր:
Մասնագետները հավելում են նաև, որ սեքսուալ ակտիվությունը կախված է նաև տարիքից, այդ իսկ պատճառով մարդիկ տարբեր տարիքում տարբեր կերպ են տանում սեքսի բացակայությունը: 20 տարեկան երիտասարդը պատրաստ է սեքսով զբաղվել որտեղ ասես և ում հետ ասես:
30 տարեկանում նա արդեն այդքան կենտրոնացած չէ սեռական կյանքի վրա, ի հայտ են գալիս այլ առաջնահերթություններ: 40-ում տղամարդը միջին տարիքի ճգնաժամ է ապրում: Սեքսոլոգների կարծիքով' ֆիզիոլոգիական առումով 30 և 40 տարեկան տղամարդու միջև էական տարբերություն չկա, բայց հոգեբանական տարբերությունը հսկայական է: Տղամարդը սկսում է վախենալ սեռական անկարողությունից, և այստեղ արդեն առաջնահերթ է դառնում ոչ թե հաճախությունը, այլ որակը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.