Ինչի՞ց է կախված կնոջ սեռական ցանկությունը և բավարարվածությունը
LifestyleԳիտնականների անցկացրած վերջին հետազոտությունները հերթական անգամ ապացուցել են, որ կանանց չի կարելի դիտարկել որպես կենսաբանական մեքենա: Նրանց սեքսուալ հակումը ոչ միշտ է կապված արյան մեջ վերարտադրողական հորմոնների հետ. կանանց համար կարևոր է լավ տրամադրությունը:
Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց սեռական ցանկության համար ավելի կարևոր են հոգեբանական գործոնները, քան հորմոնները, այս մասին հայտնում է The Mail Online-ը:
Գիտնականները հարցումներ են անցկացրել սեքսուալ ցանկության և սեքսուալ ակտիվության վերաբերյալ: Նրանցից նաև արյան անալիզներ են վերցրել տեստոստերոնի և այլ վերարտադրողական հորմոնների առկայությունը պարզելու համար: Այդ հորմոնների բարձր մակարդակն իսկապես ազդում է սեռական ցանկության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.