Դիմահարդարման 4 սխալ, որ ծերացնում են կնոջը
LifestyleԴիմահարդարումը ստեղծված է դեմքի թերությունները ծածկելու և առավելություններն ընդգծելու համար։ Ճիշտ դիմահարդարումը կարող է միանգամայն փոխել կնոջն ու նրան ավելի երիտասարդ դարձնել, սակայն իրավիճակն ավելի բարդ է սխալ ընտրված դիմահարդարման դեպքում։
Marketium-ը գրում է, որ սխալ դիմահարդարումը ոչ միայն փչացնում է կերպարը, այլև ծերացնում է կնոջը։ Խուսափեք այս սխալներից ու կկարողանաք մշտապես անթերի դիմահարդարում ունենալ։
1. Տոնային քսուքի սխալ ընտրություն և օգտագործում։ Տոնային քսուքը նախատեսված է դիմահարդարումն ավելի կատարյալ դարձնելու համար։ Այն թաքցնում է դեմքի բոլոր թերությունները, սակայն սխալ ընտրության կամ օգտագործման պատճառով այդ թերությունները կարող են ավելի ակնհայտ դառնալ։ Հաշվի առեք, որ տարիների ընթացքում մաշկը շատ ավելի չոր է դառնում, այդ պատճառով մի մոռացեք ամեն օր խոնավացնել ու սնուցել այն։ Նախապատվությունը տվեք թեթև ու խոնավացնող տոնային քսուքներին, ինչպես նաև փորձեք ձեր մաշկի գույնին հնարավորինս մոտ գույն ընտրել։

2. Աչերի սև եզրագծում։ Շատերը աչքի ներքևի կոպը սև մատիտով են եզրագծում։ Հնարավոր է, որ սա գեղեցիկ է նայվում 18-20 տարեկանում, սակայն ավելի հասուն տարիքի կանայք պետք է խուսափեն նման դիմահարդարումից, քանի որ այն ծերացնում է։ Այս տեսակի դիմահարդարման պատճառով աչքն ավելի փոքր տեսք է ստանում, ինչպես նաև իջնում են աչքերի անկյունները։

3. Հոնքերի սխալ եզրագծում։ Եթե ցանկանում եք երիտասարդ ու թարմ տեսք ունենալ, ապա պահպանեք ձեր բնական հոնքերը։ Փորձեք եզրագծել դրանք ու համապատասխան գույնի մատիտի օգնությամբ ներկեք բոլոր դատարկ հատվածները։ Հաշվի առեք, որ տարիների ընթացքում հոնքերն ավելի բարակ են դառնում։ Դա չի նշանակում, որ պետք է դրանց եզրերից դուրս ներկեք։ Պարզապես ընդգծեք ձեր բնական հոնքերը։

4. Դիմափոշու օգտագործում։ Դիմափոշին լցվում է մաշկի ծակոտիների մեջ ու փակում է դրանք։ Պրոֆեսիոնալ դիմահարդարները խորհուրդ են տալիս դիմահարդարվելուց հետո դեմքին դիմափոշի տարածել, որպեսզի դիմահարդարումն ամրանա, սակայն սա բավականին վտանգավոր է։ Չափն անցնելու դեպքում կարող եք փչացնել ձեր տեսքը, իսկ հակառակ դեպքում դա կարող է անօգուտ լինել։ Առավել նախընտրելի է դիմափոշին փոխարինել ամրացնող սփրեյով։
