Տեսեք, թե ինչպիսի տեսք է ունեցել Անջելինա Ջոլին` «Դեմքեր, գյուղեր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ. լուսանկարներ
LifestyleՀոլիվուդյան Pacific Design Center կենտրոնում կայացավ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Անյես Վարդայի «Դեմքեր, գյուղեր» ֆիլմի պրեմիերան: Հյուրերի ցանկը բավականին սահմանափակ է եղել, սակայն ինչպես Tatler.ru-ն է նշում, դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոուրենսը գեղեցկացրել են պրեմիերան իրենց ներկայությամբ:
Դերասանուհիները սովորաբար այդքան էլ չեն սիրում մասնակցել նման միջոցառումների, սակայն համաձայնել են գալ ֆիլմի պրեմիերային, քանի որ նրանք Վարդայի ընկերներն են:
Նշենք, որ Վարդայի վավերագրական ֆիլմը ֆրանսիական պրովինցիաներով նրա և լուսանկարիչ Ջեյ Արի ճանապարհորդության մասին է:



Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը