Ճարպերը գերարագ ձևով այրող մթերքներ
LifestyleԴիետոլոգները պնդում են, որ կանմթերքներ, որոնք ոչ միայն չեն գիրացնում, այլև կարող են օգնել նիհարելու հարցում: Այս մթերքներիամենօրյա օգտագործումը նպաստում է նիհարել առանց որևէ տանջանքների:
Գրեյպֆրուտ: Այն իջեցնում է ինսուլինի մակարդակը, իսկ դա, առաջին հերթին, իջեցնում է ախորժակը: Ամեն ուտելուց առաջ կես բաժին գրեյպ ֆրուտը կամ 150գրամ հյութը կօգնի երկու շաբաթում երկու կիլոգրամ նիհարել:
Կանաչ թեյ: Այս աստվածային ըմպելիքը խոչընդոտում է քաղցկեղային բջիջների գոյացմանը: Այն օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Կծու ուտելիքներ: Կծու համեմունքներն «ստիպում են» օրգանիզմին քրտնել, արագացնում են սրտի աշխատանքը, ինչն արագացնում է նյութափոխանակությունը:
Ոչ յուղոտ կաթնային մթերքներ: Դրանք ոչ միայն սնում են օրգանիզմը կալցիումով, այլև մեծացնում են կալցիտրիոլ հորմոնի արտադրությունը, որը ստիպում է այրել ավելի շատ ճարպ:
Ջուր: Դժվար է նիհարել, եթե բավարար քանակովհեղուկ չեք օգտագործում: Օրգանիզմում ոչ բավարար հեղուկի պայմաններում նյութափոխանակությունը դանդաղում է, բացի այդ իջնում է գյլուկոզայի մակարդակն արյան մեջ:
Դարչին: Ընդամեն ը մեկ քառորդ թեյի գդալ դարչինն օգնում է մարսել շաքարն ավելի հեշտորեն ևիջեցնում է դրա մակարդակն արյան մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը