Երբ սիրահարվում են կանայք …
LifestyleԳիտնականները պարզել են, որ սիրահարված կանայք լինում են մի քանի հիմնական տիպերի, որոնցից ամեն մեկը ներկայացնում է հստակ կերպար:
Առաջին տիպի կանանց մոտ սիրահարվելուց հետո նկատվում է հոգ տանելու, ճաշ եփելու և տնային գործեր անելու ցանկություն: Փորձագետները այս կանանց խորհուրդ են տալիս չմոռանալ սեփական եսի մասին և սովորել գնահատել սեփական անձը:
Երկրորդ տիպի կանայք իրենց փոքրիկ երեխաների պես են պահում, իրենց սիրեցյալի մեջ գտնում են հայրական աջակցություն ու հոգատարություն:
Երրորդ տիպի կանայք գրեթե երբեք չեն դառնում հարաբերությունների նախաձեռնող, քանի որ իրենց դաստիարակությունը թույլ չի տալիս առաջին քայլերկատարել:
Չորրորդ տիպին են պատկանում միշտ ժպտացող ու ամեն ինչից գոհ կանայք: Նման կանայք ավելի շատ մտածում են իրենց մասին և չեն վստահում իրենց ընտրյալին:
Հինգերորդ տեսակի կանայք ամենատպավորիչ ու հիշվող կանայք են, որոնք իրենց ուժեղ են պահում և վախենում են անպաշտպան թվալ: Նրանք սովորաբար իրենց խնդիրներն ինքնուրույն են լուծում և երբեք անմեղ տպավորություն չեն թողնում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.