«Նամակը չի տալիս մեր հարցի պատասխանը». Մադրիդը չի ընդունել Կատալոնիայի ղեկավարի պատասխանն իրենց դիմումին
Международные новостиԻսպանիայի կառավարությունը չի ընդունել իրենց դիմումին Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի պատասխանը տարածաշրջանում անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան, հայտնում է Reuters գործակալությունը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նշել էր, որ Պուչդեմոնը պետք է հստակ պատասխան տա՝ «այո», թե «ոչ» և որ ցանկացած անորոշ պատասխան կհամարվի հաստատում առ այն, որ տեղի է ունեցել անկախության հռչակում:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին դիմել է Կատալոնիայի իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Պուչդեմոնին ժամանակ էր տրվել մինչև երկուշաբթի պատասխանի համար: Երկուշաբթի հրապարակվել է ժեներալիտետի ղեկավարի նամակը, որտեղ նա չի պարզաբանել անկախություն հռչակելու հետ կապված որոշումը և Մադրիդին երկխոսության կոչ է արել:
«Նամակը, որ մենք ստացել ենք, չի տալիս հարցի պատասխանը»,- ասել է նախարարը նամակում: Կատալան հավելել է, որ Մադրիդում նամակն անբավարար են համարում՝ հստակության բացակայության պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ եթե պատասխան չլինի կամ պատասխանը չբավարարի Իսպանիայի իշխանություններին, հինգշաբթի կառավարությունը կսկսի գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:
Հաղորդվում է, որ չնայած կառավարությունը դեռ որոշում չի կայացրել և դեռ ուսումնասիրում է նամակը, այն քայլեր կձեռնարկի հինգշաբթի վերջնաժամկետի լրանալուն պես: