Ճյուղավորված վարսերը քողարկելու 4 հնարք, որ պետք կգան բոլոր աղջիկներին
LifestyleLife.Tert.am/Բոլոր աղջիկներն էլ առնչվել են ճյուղավորված վարսերի խնդրին։ Սովորաբար, վարսահարդարները խորհուրդ են տալիս պարզապես կտրել դրանք, սակայն ի՞նչ անել, եթե չեք ցանկանում կտրել վարսերն ու կարճացնել դրանց երկարությունը։
Tochka-ն գրում է, որ ճյուղավորված վարսերը թաքցնելու մի քանի խորամանկություն կա, որոնք կօգնեն առանց վարսերը կտրելու քողարկել դրանք․
· Տարբեր յուղերով դիմակներ պատրաստեք վարսերի համար։ Ցանկացած տեսակի եթերային յուղերը կարող են վերականգնել վարսերը։ Դրանք իրար են միացնում ճյուղավորված վարսերն ու քողարկում են դրանք։ Այս դիմակները տարածեք վարսերին լոգանք ընդունելուց 2-3 ժամ առաջ, այնուհետև պարզապես լվացեք վարսերը։ Առավել լավ արդյունքի համար կարող եք վարսերին տարածաց դիմակը 5-10 րոպե վարսահարդարիչով տաքացնել։
· Խոնավացրեք գլխամաշկն ու վարսերը։ Գլխամաշկը խոնավացնելու համար ձեզ սնուցող ու խոնավացնող դիմակներ են անհրաժեշտ։ Դրանք վաճառվում են դեղատներում ու վարսերի խնամքի պարագաներ վաճառող բոլոր խանութներում։ Այս դիմակներն օգտագործեք ամսական 1-2 անգամ։

· Վարսերի ծայրերին կոկոսի յուղ տարածեք։ Կոկոսի յուղը լավագույնս է վերականգնում վարսերն ու փայլ է հաղորդում։ Լոգանք ընդունելուց հետո խոնավ վարսերի երկայնքին ու ծայրերին կոկոսի յուղ տարածեք, սակայն չափը չանցնեք։ Ձեզ անհրաժեշտ կլինի լուցկու գլխիկի չափ յուղ, որը պետք է ձեռքերի մեջ տաքացնել ու տարածել։
· Խոշոր խոպոպներ արեք։ Եթե ժամանակ չունեք ճյուղավորված վարսերը խնամելու համար, ապա պարզապես խոշոր խոպոպներով սանրվածքներ արեք։ Այս դեպքում ճյուղավորված վարսերն այլևս չեն երևա։