Հրաշալի դիետա, որից կարող են օգտվել բոլորը
LifestyleՎերջերս ամերիկացի վիրաբույժներն ներկայացրել են ապուրի մի հրաշալի բաղադրատոմս, որի օգնությամբ ճարպակալմամբ տառապող մարդիկ վիրահատությունից առաջ կարող են նիհարել: Արդյունքները ցույց տվեցին, որ ապուրը բավականին արդյունավետ է և թույլ է տալիս շատ արագ ազատվել ճարպերից:
Նեխուրով պատրաստված դիետան չունի որևէ հակացուցումներ ու սահմանափակումներ, և այս դիետայից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Բացի կիլոգրամների կորուստը, նեխուրի պարբերաբար օգտագործումը նպաստում է երիտասարդացմանը և ունի մաքրող ազդեցություն:
ORER.news-ի ներկայացրած նեխուրային այս դիետան նախատեսված է 1 շաբաթվա համար: Այդ օրերին կարելի է ուտելել մրգեր`բացի խաղողից ու բանանից, բանջարեղեններ`բացի կարտոֆիլից, խմել ջուր, չգազավորված հանքային ջուր, առանց շաքարի կանաչ թեյ կամ սուրճ:
Ապուրը պետք է ուտել առնվազն 1 ապսե, օրը մեկ անգամ:
Պատրաստման եղանակը և բաղադրատոմսը.
400գ նեխուրի ցողուններ, 0,5 կգ սպիտակ կաղամբ, միջին չափսի 6 սոխ, 3 լոլիկ, 2 քաղցր բիբար, աղ և սև աղացած բիբար:
Անհրաժեշտ է բանջարեղենները կտրատել, վրան լցնել 3 լիտր ջուր, համեմել աղով և աղացած սև բիբարով: Պետք է սպասել, մինչև այն եռա և եփել 10 րոպե, այնուհետև կրակը իջացնել և մարմանդ կրակի վրա եփել այնքան ժամանակ, մինչև բոլոր բանջարեղենները փափուկ կլինեն: