Իսպանիայի ազգային դատարանն ազատության մեջ է թողել Կատալոնիայի ոստիկանապետին
Международные новостиԻսպանիայի ազգային դատարանն ազատության մեջ է թողել Կատալոնիայի ոստիկանապետին, որը ձերբակալվել էր անկախության հանրաքվեի կապակցությամբ։ AP-ի փոխանցմամբ, դատարանը մերժել է դատախազի միջնորդությունը՝ մայոր Ջոզեֆ Լուիս Տրապերոյին կալանավորելու վերաբերյալ, սակայն առգրավել է նրա անձնագիրը եւ հրամայել չլքել Իսպանիայի տարածքը, ամեն երկու շաբաթը մեկ ներկայանալ դատարան։
Տրապերոն, եւս մեկ ոստիկան եւ ասոցացիայի երկու ներկայացուցիչներ, որոնք աջակցում էին հանրաքվեին, ձերբակալվել էին Բարսելոնում կայանցած ցույցերից հետո, սեպտմբերի 20-21-ին։