Սոդան հիանալի միջոց է ճարպերն այրելու համար
LifestyleՎաղուց հայտնի է, որ կերակրի սոդան կարող է տարբեր հիվանդություններ բուժել և օգնել նիհարել: Մասնագետները բացահայտել են, թե կերակրի սոդան ինչպես կարելի է օգտագործել այլ բաղադրիչների հետ՝ ավելորդ քաշից ազատվելու համար:
Կերակրի սոդա և խնձորի քացախ
Բաղադրիչները՝
• ½ թ/գ կերակրի սոդա
• 1 բաժակ ջուր
• 2 ճ/գ խնձորի քացախ
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչներն ավելացրեք ջրին և խառնեք մինչև դրանք լուծվեն: Ըմպելիքը պետք է խմել ամեն առավոտ նախաճաշելուց առաջ: Պետք է սկսեք նիհարել ընդամենը մի քանի օր անց: Շարունակեք գործընթացը և պարբերաբար մարզվեք զգալի քանակի ճարպ այրելու համար:
Կերակրի սոդա և մրգեր
Բաղադրիչները՝
• Մի բուռ անանուխի տերևներ
• 1 բաժակ ելակ
• 1 թ/գ կերակրի սոդա
• 2 բաժակ ջուր
• 2 կիտրոն
Պատրաստման եղանակը: Խառնեք բոլոր բաղադրիչները, մի քիչ սառույց ավելացրեք և օրը 2 անգամ վայելեք այս հրաշալի միջոցը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: