WikiLeaks-ի հիմնադիրը 20.000 եվրո է առաջարկում տեղեկության համար, որը կօգնի բացահայտել Մալթայում սպանված լրագրողի մահվան հանգամանքները
Международные новостиWikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20.000 եվրո է առաջարկում տեղեկությունների համար, որոնք կօգնեն Մալթայում ապանված լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մահվան հանգամանքները բացահայտելու հարցում:
Հիշեցնենք, որ Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ:
Վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու մոտ օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:
«Ինձ սարսափելի զայրացրել է, որ մալթացի լրագրող եւ բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է ռումբի միջոցով, եւ ես առաջարկում եմ 20 հազար եվրո վարձատրություն տեղեկատվության համար, որը կօգնի գտնել մարդասպաններին», - գրել է Ասանժը: