Ահա, թե ինչու ձախողված ամուսնություն ունեցող զույգերը չեն ամուսնալուծվում
LifestyleIrwin Mitchell ընկերությունը 2000 ամուսնական զույգերի շրջանում հարցում է անցկացրել և առանձնացրել այն հիմնական պատճառները, որի պատճառով անհաջող ամուսնական զույգ կազմող ծնողները չեն բաժանվում:
1. Նրանք խուսափում են ամուսնալուծության երկար գործընթացից:
2. Վախենում են ամուսնալուծությունից հետո չափից ավելի շատ բան կորցնել:
3. Խուսափում են հասարակության կարծիքներից և չեն ցանկանում կրել ամուսնալուծվածի պիտակը:
4. Նրանց անհանգստացնում է, որ բաժանումը կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա:
5. Վախենում են, որ նորից չեն հանդիպի իրենց երկրորդ կեսին:
6. Երբ նրանք ունեն բավականին շատ համատեղ ֆինանսական շահեր և չեն ցանկանում այն կիսել:
7. Համոզված չեն, որ ցանկանում են ամուսնալուծվել և ցանկանում են նրան ևս մի փոքր ժամանակ տալ` միչև հեռանալու որոշում ընդունելը:
8. Անհանգստանում են երեխաների հետ հետագա շփման համար:
Նյութը հրապարական պատրաստեց՝ Orer.am-ը.