Անի Երանյան. «Խորենի հետ տեսարանները միանգամից ստացվեցին, Սոսի հետ դժվարություններ եղան»
LifestyleLife.Tert.am-ը գրում է.
Tert.am Life–ը դերասանուհի Անի Երանյանին հանդիպեց «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի նկարահանման հրապարակում։ Դերասանուհին հոգեբանական բարդ տեսարանում էր նկարահանվում, որից հետո էլ սկսեցինք զրույցը։ Անին նշեց, որ հիմա ավելի արագ է վերականգնվում նմանատիպ տեսարաններից հետո և ազդեցությունն իրական հոգեվիճակի վրա առաջվա պես մեծ չի լինում։ Նա նկատեց, որ այս ֆիլմում շատ զգացմունքային տեսարաններ է ունեցել, որոնցից հետո նույնիսկ չի հիշում, թե ինչպես է խաղացել։
«Հետհաշվարկում» Անիի կերպարը երկու ուղղությամբ է զարգանում` Սոս Ջանիբեկյանի կերպարի հետ նա խաղում է այլ մարդու, Խորել Լևոնյանի հետ` այլ։ Թե ում հետ է նա անկեղծ, ում հետ` ոչ, հեռուստադիտողները կիմանան հոկտեմբերի 21–ից, երբ UCOM ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկի ֆիլմը։ Մինչ այդ ներկայացնում ենք գլխավոր հերոսուհու հետ զրույցը։
–Անի, բավականին երկար ժամանակ է՝ քեզ տեսնում էինք կատակերգական ժանրում։ «Հետհաշվարկում» կրկին ներկայանալու ես դրամատիկ դերով։ Վերադարձը հե՞շտ ստացվեց։
–Շատ ուրախ եմ, որ նկարահանվում եմ նմանատիպ նախագծում, որովհետև շատ էի կարոտել։ Որքան էլ «Ֆուլ հաուսը» դարձել է իմ ընտանիքը, շատ էի կարոտել այսպիսի դերով ներկայանալը։ Կարոտել էի նաև Ելենայի հետ աշխատանքը։ Սկզբնական փուլում մի քիչ անսովոր էր, քանի որ հետ էի վարժվել, սակայն շուտ ընկա հունի մեջ։ Այսպիսի կերպարներ ունեցել եմ, սակայն սա տարբերվող է։ «Հետհաշվարկի» սցենարը շատ հետաքրքիր է, կարծում եմ, նմանատիպ նախագիծ չի եղել։

–Տեղյակ եմ, որ Անի–Խորեն և Անի–Սոս դուետները տարբեր զարգացումներ են ստացել։ Խորենի հետ միանգամից է ստացվել համագործակցությունը, Սոսի հետ որոշ խոչընդոտներեք հաղթահարել։ Ինչո՞ւ Խորենի հետ այդքան հեշտ ստացվեց աշխատանքը և ինչո՞ւ չէրստացվում Սոսի հետ։
–Կա մի պատ, որը շատ կարևոր է չլինի դերասանների միջև։ Երբ դեռ նկարահանումները չէինք սկսել, ուղղակի «չիտկա» էինք անցնում, չգիտես ինչու, իմ ու Խորենի տեսարանը միանգամից ստացվեց, զգացինք իրար։ Սոսի հետ «չիտկայի» ժամանակ, ընդհանրապես, չէր ստացվում ներքին կապը։ Ե՛վ ինքն էր ինչ–որ պատ զգում, և՛ ես, և՛ Ելենան։ Սակայն շուտ գտանք իրար ու հաղթահարեցինք դա։
–Դա պայմանավորված է նկարահանման հրապարակից դուրս շփումո՞վ։
–Չէ։ Ես այս ֆիլմից առաջ ճանաչել եմ Խորենին և Սոսին, սակայն ոչ մեկի հետ շփում չեմ ունեցել։ Երկուսի հետ միաժամանակ ենք սկսել շփվել` այս ֆիլմի շրջանակում, շփվել ենք հավասարաչափ։ Ուղղակի այդպես լինում է, երբ ուզում ես հոգով խաղալ, ոչ թե տեխնիկայով։
–Ի՞նչ էր պետք` դա հաղթահարելու համար։
–Երևի թե, պետք էր գնալ նկարահանման հրապարակ, որովհետև տեսախցիկների առկայությամբ միանգամից ստացվեց համագործակցությունը։

Շարուակությունը՝ այստեղ.