«Հրապարակ». «Եթե չլիներ Աղվան Հովսեփյանը, Մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար»
ПолитикаՆոյեմբերի 9-ին կկայանա «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 6-րդ համագումարը: Հերթական համագումարը մեկ տարի ուշացումով հրավիրելը, միությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, պայմանավորված է ՀՄ-ի պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու եւ նոր պաշտոնի հետ կապված որոշակի ճշտումների հետ: Հերքելով «Հրապարակ»-ի աղբյուրի տեսակետը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործադիր տնօրեն Միսաք Սարիբեկյանն ասաց, որ այդ պաշտոններն Աղվան Հովսեփյանի համար հարյուրերորդական նշանակություն ունեն: «Նա երբեք չանկռելով չի հասել պաշտոնի: Ինքը մեր հանրապետության այն եզակի իրավաբաններից է, որոնց կարիքը պետությունը միշտ ունի: Ոչ թե ինքն է ձգտում պաշտոն ստանալ, այլ պետությունն է նրան տեսնում պատասխանատու պաշտոններում»:
Հարցին, թե հավատարմությունն իշխանություններին Հովսեփյանն ապացուցեց նաեւ Մարտի 1-ով, Միսաք Սարիբեկյանն ասաց. «Եթե Հովսեփյանը չլիներ, Մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար. լիքը անմեղ գլուխներ կտուժեին, բայց Հովսեփյանը կարողացավ այնպես անել, որ գելը գառին չկերավ, իսկ գառը՝ խոտը: Նա կարողացավ բոլորին հանգստացնել»:
Շարունակությունը' «Հրապարակ»-ի այսօրվա համարում: