ԱՄՆ-ն դեռ կխնդրի Թրամփին երկրորդ ժամկետում մնալ. Սպիտակ տան մամուլի քարտուղար
Международные новостиԱՄՆ-ն դեռ կխնդրի Թրամփին երկրորդ ժամկետում մնալ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Սանդերսի խոսքով՝ Թրամփի նախագահության սկզբի 9 ամիսները «աննախադեպ հաջող էին» և նախագահը կարող է հանգիստ վերընտրել նաև 2-րդ անգամ:
«Իմ կարծիքով մյուս երեք ու կես տարիները նույնքան հաջող են լինելու՝ ներառյալ հարկային բարեփոխումը, որը խիստ կարևոր է լինելու ամերիկացիների մեծամասնության համար, և նրանք աղաչելու են, որ Թրամփը ևս չորս տարի մնա պաշտոնում», - ասել է մամուլի քարտուղարը: