Տաջիկստանում հաշվառել են նույնասեռականներին
Международные новостиՏաջիկստանի գլխավոր դատախազությունը և ՆԳ նախարարությունը կազմել են երկրում բնակվող 370 միասեռականից բաղկացած ցուցակ: Այս մասին հայտնում է CA-news պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հաշվառումն անցկացվել է «Բարոյականություն» և «Մաքրում» կոդային անվանումներով գործողությունների շրջանակում:
Նշվում է, որ ցանկում ներառվել է սեռական փոքրամասնության 319 արական և 48 իգական սեռի ներկայացուցիչ: Եվս երեք մարդու նախընտրություն դեռ անհայտ է:
«Այս մարդկանց պատկանելությունը սեռական փոքրամասնություններին ապացուցված է, և նրանք բոլորը հաշվառվել են», - ասվում է հաղորդագրությունում:
Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ միասեռականները հաշվառման են վերցվել, քանի որ նրանք, «ինչպես և մարմնավաճառները, ենթարկված են ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկի և ընդգրկվում են բնակչության խոցելի շերտերի խմբում՝ զուգընկերների հաճախակի փոփոխության պատճառով»: