Համակարգչային խաղերը կարող են ազատել ավելորդ ճարպերից
LifestyleՇվեդ գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ համակարգչային խաղերն օգնում են մարդկանց վերահսկել անառողջ սնունդ ուտելու ցանկությունը։ Մասնագետների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 44 կամավոր:
Մասնակիցների մեծամասնությունն ունեցել է ավելորդ քաշ ու պատմել է, որ մինչ փորձը կերել են կալորիական սնունդ։ Հետազոտության էությունը կայանում էր նրանում, որ եթե կամավորը ցանկանում է ուտել անառողջ սնունդ, ապա փոխարենը պետք է համակարգչային խաղեր խաղար։
Հետազոտության մասնակիցներն այս ընթացքում ազատվել են ավելորդ քաշից։ Մասնագետները հավելել են, որ խաղերը կարող են փոխել խմբի ուտելու վարքագիծը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: