Ֆինլանդիայի նախագահը խոստովանել է, թե ինչպես է ընդհանուր լեզու գտել Պուտինի հետ
Международные новостиՖինլանդիայի նախագահն իր հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես պետք է ընդհանուր լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
«Կարևոր է ուղիղ և անկեղծ խոսքը: Ես անմիջականորեն ասում եմ նրան, թե ինչ եմ մտածում քաղաքականության մասին: Պուտինի դեպքում դա աշխատում է», - մեկնաբանել է Սաուլի Նիյնիստյոն:
«Ես շատ անգամ եմ հանդիպել նախագահ Պուտինի հետ: Մենք որպես հարևաններ պետք է միշտ կապը պահենք», - նշել է Ֆինլանդիայի նախագահը: