Նոր Զելանդիան կունենա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին վարչապետը
Международные новостиՆոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջասինդա Արդերնը կդառնա երկրի հաջորդ վարչապետը՝ պատմության մեջ հիշվելով որպես վերջին 150 տարվա մեջ երկրի ամենաերիտասարդ ղեկավար:
Ինչպես նշում է The Independent-ը, Արդերնը 37 տարեկան է: Հայտնի է, որ քաղաքական գործիչը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու իրավունք է ստացել, երբ անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո լեյբորիստները կոալիցիա են կազմել լիբերալների հետ:
Աղբյուրը հավելում է, որ սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նորզելանդացիներն անհամբեր սպասում էին նոր վարչապետի հայտարարմանը: