Նիհարեք 5 կգ մեկ շաբաթում` պարզապես հետևելով այս խորհուրդներին
LifestyleՊարզվում է, որ ավելորդ քաշից ազատվելու համար ամենևին էլ պարտադիր չէ հետևել հատուկ նախատեսված դիետաների: ORER.news-ը ստորև ներկայացնում է մի քանի խորհուրդ, որը կօգնի միայն այն դեպքում, եթե դուք գիրության հետ որևէ խնդիր չունեք, այլ պարզապես ցանկանում եք մի քանի կիլոգրամով նիհարել:
Առաջին հերթին պետք է սնունդը լավ ծամել: Սրա մասին հաճախ սոված ժամանակ մոռանում ենք։ Ոչ մի սնունդ չի վերածվում ճարպի, եթե այն ծամում ենք նվազագույնը 20¬ անգամ։
Նախաճաշին կտավատի յուղով կեֆիր խմեք. այն կօգնի մաքրել աղիքները և վերականգնել աղիքային միկրոֆլորան և ամենակարևորը` կնպաստի ավելորդ ճարպեր չկուտակելուն։
Նախաճաշից առաջ սովորություն դարձրեք մեկ բաժակ տաք ջուր խմել` մի փոքր մեղրով և կիտրանի հյութով։ Որոշ ժամանակ անց արդյունքը նկատելի կգառնա:
Օրվա մեջ ամեն ուտելուց 15 րոպե առաջ 2 բաժակ ջուր խմեք: Այն կօգնի արագացնել նյութափոխանակությունը և սննդի մարսումը կկատարվի շատ արագ ու չի վերածվի ճարպի։