Նիհարեցնող և օրգանիզմը մաքրող ըմպելիք
LifestyleՔրքումի բուժիչ և օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի: Այս համեմունքը հաջողությամբ բուժում է բորբոքումները, դեզինֆեկցիա է անում, ունի հակաօքսիդանտներ և հակասեպտիկ հատկություններ:
Մասնագետները պնդում են, որ եթե ավելացնեք քրքումը ձեր ամենօրյա սննդակարգ, ապա կամրացնեք ձեր դիմադրողականությունը, կլավացնեք արյան շրջանառությունը և կարագացնեք նյութափոխանակությունը:
Մարդիկ, ովքեր ցանկանում են կորցնել ավելորդ քաշը, սկսում են օգտագործել այս համեմունքը: Ահա, օրինակ, ORER.news-ի առաջարկած այս համեղ և շատ օգտակար ըմպելիքը կարելի է պատրաստել քրքումից: Դրա օգնությամբ դուք կազատվեք ավելորդ կիլոգրամններից և կմաքրեք օրգանիզմը:
Բաղադրատոմս.
- 3 լ ջուր
- 2-3 կիտրոն
- 150 մլ մեղր
- 2 ճաշի գդալ քրքում
Պատրաստման և օգտագործման եղանակը.
- Պատրաստեք 3 լիտրանոց բանկա: Եռացրեք ջուրը, թողեք այն մի քիչ սառի և լցրեք բանկայի մեջ:
- Գոլ ջրի մեջ ավելացրեք մեղր և քրքում:
- Լվացեք կիտրոնները և կեղևի հետ միասին քերեք մանր քերիչով, լցրեք բանկայի մեջ և փակեք այն կափարիչով:
- Թողեք ըմպելիքը մնա 24 ժամ:
Օգտագործելուց առաջ պարտադիր քամեք: Ըմպելիքն օգտագործեք 120գ-ով` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Ընդունման կուրսը 3 շաբաթ է: Արդյունքը սպասեցնել չի տա: